211652_close_icon
views-count3403 դիտում article-date 13:18 04-09-2018

Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում, հայտնում է [url=https://news.am/arm/news/469277.html]news.am[/url]-ը։ Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում Վանեցյանը համոզմունք է հայտնել, որ կկարողանա համատեղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնը եւ իր աշխատանքը ԱԱԾ–ում։ Նրա խոսքով՝ իր թեկնածությունն առաջադրել են Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները։ «Ո՛չ Ազգային անվտանգությունը կտուժի, ո՛չ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) աշխատանքները կտուժեն»,- ասել է նա: Նա նշեց, որ ունի ծրագիր, եւ այն ՀՖՖ նախագահի ընտրությունների օրը կներկայացնի։ Վանեցյանը հավաստիացրել է՝ նախնական ուսումնասիրել է ոլորտը, առաջնահերթություն է համարում մասսայական ֆուտբոլի եւ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/469277.html]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր