10439 դիտում
09:56 04-09-2018
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին դատի են տվել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ դատական հայց է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանը:
Նա օգոստոսի 30-ին դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի՝ 2018թ. որոշումն իրեն պաշտոնից փոխադրելու և այլ պաշտոնի նշանակելու մասին հրամանը:
Այս գործը քննելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդրիկ Ավետիսյանը:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որի հանրային կապերի բաժնից հայտնեցին՝ «Դատախազության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգում պարբերաբար իրականացվող փոխատեղումների տրամաբանության ներքո ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Վահագն Մուրադյանը ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի պաշտոնից փոխադրվել է համարժեք՝ ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2638 դիտում
22:14 13-11-2020
Արամ Վարդևանյանը և Էրիկ Ալեքսանյանը դիմել են Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Գլխավոր դատախազի տեղակալին
9411 դիտում
14:13 08-12-2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհավորել է ՌԴ գլխավոր դատախազը
2200 դիտում
13:46 19-09-2016
Նախագահը ՀՀ դատախազությունում ներկայացրել է նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3220 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը