Ջրպետկոմի նախագահի որդին ցանկանում է ՀԷԿ կառուցել՝ գյուղացիներին զրկելով ոռոգման ջրից․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ջրպետկոմի նախագահ Ինեսա Գաբայանը անկեղծացել է՝ ասելով, որ իր տղան ցանկանում է Սեդվին գետի վրա ՀԷԿ կառուցել: Չնայած Հագվի գյուղի բնակիչները բողոքում են ՀԷԿ-ի կառուցման դեմ, Գաբայանը փորձում է ՀԷԿ-ի կառուցումը ներկայացնել որպես բարեգործություն՝ իբրև թե ՀԷԿ-ի կառուցման արդյունքում կլուծվի գյուղի սողանքների հարցը:
Ինեսա Գաբայանը ջրպետկոմի նախագահն է, և նրան առաջին հերթին պետք է հուզի Հայաստանի բնակչությանը ոռոգման ջրով ապահովելու հարցը:
Երբ իր տղան ուզում է մի ամբողջ գետ մտցնել խողովակի մեջ և դրանով գյուղացիներին զրկել ոռոգման ջրից, Գաբայանի անձնական շահը հակադրության մեջ է մտնում իր պաշտոնական պարտականությունների կատարման հետ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]