211652_close_icon

Նյութեր են հավաքում Տիգրան Սարգսյանի դեմ քրգործ հարուցելու համար. «168 ժամ»

views-count4643 դիտում article-date 09:31 04-09-2018
«168 ժամ» թերթը գրում է. ««168 ժամ»-ի տեղեկություններով՝ իշխանություններն ակտիվորեն նյութեր են հավաքում ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի դեմ, որպեսզի քրեական գործ հարուցվի նաև նրա դեմ: Նույն աղբյուրների հավաստմամբ՝ նրա դեմ գործընթացը ավելի վաղ պետք է սկսվեր, սակայն դրան խանգարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործից հետո Ռուսաստանից բուռն արձագանքը, որը ռուսական կողմից ընկալվեց որպես ՀԱՊԿ-ի նպատակադրված վարկաբեկման գործընթաց ՀՀ իշխանությունների կողմից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր