3648 դիտում
22:12 03-09-2018
Ռուսական ռազմակայանի զինվորականները վարժանքներ են սկսել Հայաստանի լեռներում
Հայաստանի ռուսական ռազմակայանի ինժեներային ստորաբաժանման զինծառայողները մասնակցում են միասնական մտահղացմամբ երկկողմ վաշտային մարտավարական վարժանքներին:
Ինչպես տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մարտավարական վարժանքների ընթացքում զինծառայողները ճանապարհային պաստառի ինժեներային հետախուզում են իրականացնում «Կամխուդ» եւ «Ալագյազ» զորափորձարանների միջեւ ռազմական տեխնիկայի շարասյուների շարժման երթուղում:
Նաեւ ռազմական ինժեներները կատարում են կրակային դիրքերի, ամրաշինական կառուցվածքների, տեղանքի քաղարկման նորմատիվներ: Երկկողմ վաշտային մարտավարական վարժանքները Հայաստանում անցկացվում են ռուսական զորամիավորման հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովի ղեկավարությամբ օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակաշրջանում: Օրական դրանց մասնակցում են 500-ից ավելի զինծառայողներ, վարժանքներում գործի Է դրված շուրջ 100 միավոր ռազմական տեխնիկա:
Նմանատիպ նյութեր
1955 դիտում
14:51 10-11-2014
Ռուս զինվորականները Հայաստանի լեռներում անօդաչուներով վարժանքներ են անցկացնում
2878 դիտում
16:59 10-09-2018
Ռուսական ռազմակայանի դիպուկահարները Հայաստանի լեռներում ոչնչացրել են պայմանական հակառակորդին
1405 դիտում
13:39 12-05-2015
Ռուս մասնագետները Հայաստանի լեռներում հակառակորդին ռադիոճնշման ենթարկելու վարժանքներ են իրականացնում
Այս բաժնից
418 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
571 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
964 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ