Ռուս մասնագետները Հայաստանի լեռներում հակառակորդին ռադիոճնշման ենթարկելու վարժանքներ են իրականացնում
Ռադիոէլեկտրոնային պայքարի ռուս մասնագետները ժամանել են Հայաստան, որտեղ լեռնային պայմաններում հակառակորդին ճնշելու պայմանական վարժանքներ են անցկացնում, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Հարավային օկրուգին մամլո ծառայությանը:
«Հայաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական բազայում մեկնարկել է ուսումնամեթոդական հավաք, որի շրջանակներում նորակոչիկները կուսումնասիրեն պայմանական հակառակորդի ռադիոկապի ճնշման հարցերը»,-ասված է հայտարարության մեջ:
Եռօրյա պարապմունքների ընթացքում կանցկացվի հատուկ դասընթաց՝ ժամանակակից սպառազինությունների և ռազմտեխնիկայի, նրանց հնարավորությունների և բարձլեռնային ու կլիմայական շոգ պայմաններում ծովի մակարդակից 2000 մետրից ավելի բարձրության վրա այդ ամենի շահագործման մասին: