211652_close_icon

Ռուս զինվորականները Հայաստանի լեռներում անօդաչուներով վարժանքներ են անցկացնում

views-count2123 դիտում article-date 14:51 10-11-2014
Հայաստանում տեղակայված ռուս զինվորականները ժամանակակից անօդաչուներով վարժանքներ են սկսել Հայաստանի Կամխուտ բարձրալեռնային գոտում գտնվող մարզական համալիրում: Այս մասին հաղորդել է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ Հարավային օկրուգին: «Տեսական պարապմունքների ժամանակ հրամանատարներն ուսումնասիրելու են բարձրլեռնային գոտիներում անձնակազմի վարժեցման և մեթոդիկա: Կսովորեն ղեկավարել «Գրանատ», «Լեեր» և «Զաստավա» ժամանակակից անօդաչուները»,-նշված է հայտարարության մեջ: Ընդհանուր հաշվով ուսումնավարժանքներին մասնակցում է 400-ից ավելի հրամանատար: .

Նմանատիպ նյութեր