2851 դիտում
16:59 10-09-2018
Ռուսական ռազմակայանի դիպուկահարները Հայաստանի լեռներում ոչնչացրել են պայմանական հակառակորդին
Հայաստանի ռուսական ռազմակայանի դիպուկահարների ստորաբաժանման զինծառայողները «Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում անցկացված հատուկ մարտավարական վարժանքի ընթացքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու թեթեւ զրահավոր տեխնիկան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքների ընթացքում զինծառայողները միայնակ, զույգերով ու խմբերով խոցել են պայմանական հակառակորդի շարժվող եւ առավելագույն հեռավորության վրա գտնվող թիրախները: Դիպուկահարները տեղանքի վարակված տեղամասերի հաղթահարման առաջադրանքներ են կատարել ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության անհատական միջոցների կիրառմամբ, ինչպես նաեւ բուժօգնություն են ցուցաբերել պայմանականորեն վիրավորված զինծառայողներին եւ նրանց տարհանել «Էրեբունի» ավիաբազայի բանակային ավիացիայի ուղղաթիռների օգտագործմամբ:
Հատուկ ուշադրություն Է դարձվել քողարկման, մարտադաշտում գաղտնի տեղաշարժման, թիրախների հետախուզման եւ դրանց հեռավորության որոշման, ցերեկային ու գիշերային ժամերին տեղանքի տարբեր պայմաններում դիպուկահար հրացաններից մինչեւ 2000 մետր հեռավորությամբ հրաձգության բալիստիկ պայմանների վրա: Ընդամենը ռուսական զորամիավորման հատուկ մարտավարական վարժանքներին մասնակցել են հարյուրից ավելի զինծառայողներ, ներառյալ հաստիքային ու արտահաստիքային դիպուկահարներ:
Նմանատիպ նյութեր
3606 դիտում
22:12 03-09-2018
Ռուսական ռազմակայանի զինվորականները վարժանքներ են սկսել Հայաստանի լեռներում
129253 դիտում
20:31 24-06-2018
Հայ դիպուկահարները 2134 մետրից խոցել են հակառակորդին. Banak.info. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1369 դիտում
13:39 12-05-2015
Ռուս մասնագետները Հայաստանի լեռներում հակառակորդին ռադիոճնշման ենթարկելու վարժանքներ են իրականացնում
Այս բաժնից
598 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
532 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ