35293 դիտում
16:29 03-09-2018
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Վայոց Ձորի մարզում. Հանրապետության ամենամեծ գյուղերից մեկի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է է ստեղծվել Վայոց Ձորի մարզում: Մալիշկա գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, փակել են Երևան-Գորիս ավտոճանապարհի 131.5-րդ կմ հատվածը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհի փակման պատճառը նա է, որ գյուղացիները բողոքում են Մալիշկայի գյուղապետ Մհեր Մովսիսյանի դեմ՝ պահանջելով, որպեսզի նա հրաժարական տա:
Այս պահին գյուղացիների հետ բանակցում են Վայոց Ձորի մարզի ոստիկանապետը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատարը և սպասում են, որպեսզի հանդիպմանը ժամանի Վայոց Ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը:
Ճանապարհի փակման հետևանքով արդեն 300-ից ավելի տրանսպորտային միջոց չի կարողանում տեղաշարժվել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1345 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)