211652_close_icon
views-count7584 դիտում article-date 21:17 20-10-2017

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանը, մասնավորապես, Նոր Կիլիկիա բնակավայրի հետագա զարգացմանն առնչվող խնդիրներին: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայապահպանության, հայրենիքի հետ կապերի ամրապնդման եւ Արցախին մշտապես սատարելու գործում:

Նմանատիպ նյութեր