2954 դիտում
09:03 01-09-2018
ՕԵԿ-ը մուրաբա բաժանելու փոխարեն ուսման վարձի զեղչեր է խոստանում․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրինաց երկիր» կուսակցությունը շարունակում է հավատարիմ մնալ ավանդույթներին, բայց դրանք զարգացնելով և համապատասխանեցնելով արդի իրողություններին: Եթե նախկինում ՕԵԿ-ը ընտրողներին կաշառելու համար մուրաբա և հյութեր էր բաժանում, ապա հիմա խոստանում են ուսման վարձի զեղչ անել:
Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողներին խոստացել են այս տարվա ուսման վարձի էական զեղչ անել, եթե նրանք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՕԵԿ ցուցակին գոնե 20 ձայն ապահովեն: Թե այդ ձայների հաշվարկը ոնց է կատարվելու կամ ստուգվելու՝ հայտնի չէ: Հավանաբար, եթե ՕԵԿ-ը պարտվի, ուսանողները խոստացված զեղչը չեն ստանա, այնպես որ՝ ակադեմիայի սեփականատեր Արթուր Բաղդասարյանը ամեն դեպքում չի տուժի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1431 դիտում
12:04 14-09-2021
Պատերազմի մասնակից ուսանողները և սոցիալական խմբերը ուսման վարձի զեղչեր կստանան նոր կարգով
3491 դիտում
16:37 16-03-2017
Երեխաներ ունեցող ուսանողները ստացան ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր. նրանց ուսման վարձը կհոգա ՀԵՀ-ը
Այս բաժնից
1870 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4873 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են