Եթե վերադարձել եմ քաղաքականություն, ապա ենթադրելի է, որ կմասնակցեմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին. Ռոբերտ Քոչարյան
Եթե վերադարձել եմ քաղաքականություն, ապա ենթադրելի է, որ կմասնակցեմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Այս մասին այսօր [url=https://armeniasputnik.am/]«Sputnik Արմենիա»[/url] ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
«Եթե վերադարձել եմ քաղաքականություն, ապա բնականաբար կարելի է ենթադրել, որ մասնակցելու եմ այդ ընտրություններին: Երևի վաղ է խոսել ձևաչափի մասին, դեռ բավական ժամանակ կա, դինամիկ փոփոխվում է իրավիճակը և փոփոխվելու է: Ցանկանում եմ հիմա ազատ թողնել հնարավոր ձևաչափերի հարցը, չեմ կարծում, որ հիմա ճիշտ է ձևաչափերի մասին խոսել, հիմա ճիշտ է կազմակերպչական քայլերով ձևավորել այն միավորը, որով դու ներկայացել ես քաղաքական դաշտում, այն թիրախները, որոնց վրա ուղղված է լինելու քո գործունեությունը և այն ապագա ընտրողների զանգվածը , որոնց մասին դու մտածում ես, որ կարող են լինել քո հենարանն ապագայում:
Այս պահին սրանք են հիմնական խնդիրները կոնկրետ ինձ ու այն թիմի համար, որը ձևավորվում է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/08/31/Robert-kocharyan/2778384]այստեղ[/url]