ՀՔԾ պետը հակված չէ բավարարելու Մարտի 1-ի հետ կապված դիմումները. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի շարք իրավապաշտպաններ, փաստաբաններ ու անհատ քաղաքացիներ այս օրերին դիմում են ՀՔԾ պետին՝ խնդրելով իրենց ճանաչել տուժող Մարտի 1-ի գործով, քանի որ Ռոբերտ Քոչարյանի և մի շարք այլ անձանց կողմից ՀՀ սահմանադրական կարգի տապալման արդյունքում սահմանափակվել է ՀՀ քաղաքացիների խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը՝ նրանց հասցնելով բարոյական վնաս։
«Ժամանակ»-ը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե արդյոք բավարարվելու են դիմումները, և դա ինչ իրավական հետևանքներ կարող է առաջացնել։ ՀՔԾ պետը, սակայն, այնքան էլ հակված չէ այս դիմումների բավարարմանը, քանի որ դա բարդ գործընթաց է առաջացնելու:
«Ֆորմալ առումով հանցագործության կատարման ժամանակ, ում պատճառվել է նյութական, բարոյական վնաս, կարող է դիմել իրեն տուժող ճանաչելու համար, բայց գոյություն ունեն ողջամտության սահմաններ…»,- ի պատասխան մեր հարցին՝ ասաց ՀՔԾ պետը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]