211652_close_icon
views-count6248 դիտում article-date 14:11 07-06-2014

«5 էլեմենտ» սրճարանի մոտ 25-ամյա երիտասարդն իր հակասոցիալական պահանջմունքները բավարարելու համար ծեծկռտուք է սարքել

25-ամյա Վլադիմիր Ռաֆայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «5 էլեմենտ» սրճարանի հարակից տարածքում ընկերոջ` Գարեգին Մայիլյանի և գործով դեռևս չպարզված ևս 3-5 անձանց հետ աննշան չնչին առիթն օգտագործելով և իր հակասոցիալական պահանջմունքները բավարարելու կապակցությամբ առաջացած խոչընդոտները վերացնելու հարցում ներքին բավականության զգացումով, սեփական անձի «առավելություններն» ընդգծելու հարցում, ներքին բավականության զգացումով, սեփական անձի «առավելություններն» ընդգծելու մոլուցքից մղված, անհիմն վիճաբանության մեջ է մտել Գևորգ Մուրադյանի և նրա ընկերների հետ, որի ընթացքում բռունցքով հարվածել է Գ. Մուրադյանի աջ աչքին և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել ծանր վնաս: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2 -րդ մասի 9-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը քննվելու է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր