211652_close_icon

ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ բողոք է ներկայացրել ԱՀԿ․ Reuters

views-count2340 դիտում article-date 09:47 30-08-2018
ԱՄՆ-ն բողոք է ներկայացրել Ռուսաստանի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում` վիճարկելով ամերիկյան ապրանքների ներկրման դեմ կիրառված «հատուկ պաշտպանական միջոցը», որը ՌԴ-ն ներդրել է ի պատասխան ներկրվող պողպատի և ալյումինի համար սահմանված ԱՄՆ-ի մաքսատուրքերին, հաղորդում է [url=https://agency.reuters.com/en.html?utm_source=website&utm_medium=reuters&utm_campaign=site-referral&utm_content=us&utm_term=0]Reuters[/url] գործակալությունը։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը խախտում է ԱՀԿ կանոնները, քանի որ նրա լրացուցիչ մաքսատուրքերը կիրառվում են միայն Միացյալ Նահանգներից ապրանքների, այլ ոչ թե որևէ այլ երկրի ապրանքների նկատմամբ, բացի այդ մաքսատուրքի դրույքաչափերը բարձր են ԱՀԿ-ի անդամակցության պայմաններով թույլատրելի առավելագույն չափից: Ռուսաստանը 60 օր ունի վեճը կարգավորելու համար, որից հետո ԱՄՆ-ն կարող է ԱՀԿ-ից խնդրել խումբ ստեղծել որոշում կայացնելու համար:

Նմանատիպ նյութեր