Ռայան Գիգզ. «Մանչեսթեր Յունայթեդը» ծանր ժամանակներ է ապրում
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Ռայան Գիգզի կարծիքով, թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին չպետք է հեռացնել:
ԱՊԼ-ի վերջին տուրում մանկունյանցիները սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվել էին «Տոտենհեմին»:
««Մանչեսթեր Յունայթեդը» ֆանտաստիկ մարզիչ ունի: Ակումբը ծանր ժամանակներ է ապրում, սակայն երբեմն պետք է դժվար ժամանակների միջով անցնել:
Կարծում եմ, թիմը ճիշտ մարզիչ ունի, և նրանք պետք է պահեն նրան: Ակումբը, խաղացողները և երկրպագուները. բոլորը պետք է միասին լինեն», ասել է Գիգզը: