Ռայան Գիգզ. ԱՊԼ-ում ուժեղ ֆուտբոլիստներ քիչ կան
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը նշել է, որ բարձրակարգ խաղացողների պակասի պատճառով անգլիական ակումբները շուտ դուրս թռան Չեմպիոնների լիգայից:
«Այժմ տեսնում ենք, որ ԱՊԼ-ում այդպիսի բարձրակարգ խաղացողներ չկան, ինչպիսիք կային 2005-2012 թվականներին: Դրա պատճառով անգլիական գրեթե բոլոր ակումբները դուրս թռան ՉԼ-ից:
Բոլոր լավագույն խաղացողները գտնվում են այլ տեղերում, բայց` հաստատ ոչ ԱՊԼ-ում: Բացի Սերխիո Ագուերոյից և Ալեքսիս Սանչեսից համաշխարհային կարգի այլ ֆուտբոլիստներ չկան Չեմպիոնների լիգայում հանդես եկող անգլիական ակումբներում:
Եվ առանց նման խաղացողների «Լեսթերն» այդքան հեռու գնաց: Դա իսկապես զարմացնում է, հատկապես, եթե տեսնենք «Բարսելոնայի» ու «Ռեալի» կազմերը», ասել է Գիգզը: