211652_close_icon
views-count11514 դիտում article-date 23:02 29-08-2018

Աշակերտների միանման հագուստի հարցը լուծում են դպրոցները և ծնողական խորհուրդները. Արայիկ Հարությունյան

ՀՀ դպրոցներում այլևս չկա սև ու սպիտակ, ինչպես նաև միասնական հագուստ կրելու պարտադրանք, և միասնական ձևի հագուստի հարցը լուծում են դպրոցները և այնտեղ գործող ծնողական խորհուրդները: Այս մասին Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Որևէ աշակերտի, ով չի ցանկանա կրել սև և սպիտակ համազգեստ, ոչ ոք չի ստիպի անել դա»,- ասաց Արայիկ Հարությունյանը և հավելեց, որ համազգեստ հագնելով չի որոշվի աշակերտի ո՛չ կարգապահությունը և ո՛չ էլ նրա սոցիալական կարգավիճակը:

Նմանատիպ նյութեր