211652_close_icon
views-count2690 դիտում article-date 18:52 29-08-2018

«Երկիր Ծիրանի»-ին Երևանի ավագանու ընտրություններում որևէ մեկին մրցակից չի համարում

«Երկիր ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում որևէ քաղաքական ուժի մրցակից չի համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնեց կուսակցության ներկայացուցիչ Սոնա Աղեկյանը: Կուսակցությունն ընտրությունների մասնակցության համար գրանցվելու անհրաժեշտ փաստաթղթերն արդեն ներկայացրել է ԿԸՀ: Ցուցակը գլխավորելու է կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: «Երևանցիներն արդեն հնարավորություն կունենան ունենալ քաղաքապետ, ով ծանոթ կլինի երևանցիների խնդիրներին: Զարուհի Փոստանջյանը պատրաստ է վերցնել այդ բեռը, որպեսզի Երևանը դարձնի արդար քաղաք»,- նշեց Աղեկյանը: Նրա խոսքով` իրենց կուսակցությունը որևէ մեկին մրցակից չի տեսնում: «Մեր կուսակցության ցուցակում ներգրավված ավագանու բոլոր թեկնածուները պահանջված մասնագետներ են բոլոր ոլորտներում: Բոլոր թեկնածուներն ունեն կառավարման փորձ, իրենց ոլորտներում ճանաչված ու պահանջված անձինք են: Մենք կներկայացնենք մեր ծրագիրն ու հնարավորություն կտանք, որ քաղաքացին ինքն ընտրի իր ավագանուն»,- ասաց Սոնա Աղեկյանը: «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցչի խոսքով` իրենք ընտրություններին մասնակցում ենք Զարուհի Փոստանջյանին քաղաքապետի պաշտոնում տեսնելու նպատակով:

Նմանատիպ նյութեր