3719 դիտում
10:06 29-08-2018
Հայաստանի շատ դպրոցներ նոր աշակերտ չեն ունենա․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանյան շատ դպրոցներում այս տարի առաջին դասարան կհաճախի լավագույն դեպքում մեկ-երկու հոգի, իսկ մի շարք դպրոցներում ընդհանրապես նոր աշակերտ չեն ունենա: Նման իրավիճակ է հիմնականում գյուղերում:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ փոքր հարցում է անցկացրել եւ պարզել, որ, օրինակ, Արագածոտնի մարզի Արեւուտ, Վարդաբլուր, Վայոց ձորի մարզի Սարավան, Սերս համայնքներում ընդամենը մեկ առաջին դասարանցի է լինելու, Շիրակի մարզի Տուֆաշեն գյուղում՝ երկուսը: Բայց նման տխուր պատկեր ոչ միայն այս համայնքներում է, այլեւ հայաստանյան մի շարք ուրիշ գյուղերում: ՀՀ ԿԳ նախարարությունը դեռ չի հրապարակել այս տարի առաջին դասարան հաճախող աշակերտների թիվը, սակայն դժվար չէ կռահել՝ այն նվազել է:
Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ հայաստանյան դպրոցների առաջին դասարաններ ընդունվել է 37 հազար 901 երեխա, ինչը պակաս է նախորդ տարվա ցուցանիշից. 2016թ. առաջին դասարան ընդունվածների թիվը 39 հազար 514 էր: Ստեղծված իրավիճակի պատճառների մասին շատ է խոսվել. սա հետեւանք է վերջին տարիներին Հայաստանից տեղի ունեցած արտագաղթի, ծնելիության նվազման»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1675 դիտում
09:20 13-08-2014
ՀՀ Սյունիքի մարզի Տավրուս գյուղի դպրոցն այս տարի առաջին դասարանի աշակերտ չի ունենա․ Ժողովուրդ
1807 դիտում
09:52 14-08-2014
ՀՀ Շիրակի մարզի Լեռնագյուղ համայնքն այս տարի ևս առաջին դասարանի աշակերտ չի ունենա․ Ժողովուրդ
Այս բաժնից
2272 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1777 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»