211652_close_icon
views-count1765 դիտում article-date 09:52 14-08-2014

ՀՀ Շիրակի մարզի Լեռնագյուղ համայնքն այս տարի ևս առաջին դասարանի աշակերտ չի ունենա․ Ժողովուրդ

«Ժամանակ» թերթը գրում է․ «Լեռնագյուղն այս տարի ևս առաջին դասարանի աշակերտ չի ունենա: Լեռնագյուղի համայնքապետ Հմայակ Մարտիրոսյանի խոսքով՝ առաջիկա մի քանի տարիներին գյուղում առաջին դասարանի աշակերտ չի լինի: «Այս տարի միայն մի երիտասարդ ընտանիք եկավ գյուղ, վեց ամսական երեխա ունեն: Գյուղում ունենք նաև մի երեք և մի երկու տարեկան երեխա: Իմ երեխաներն էլ մինչև չորրորդ դասարան հաճախեցին հարևան՝ Թորոս գյուղի դպրոց, հետո ուղարկեցի Գյումրի՝ բարեկամի տուն, այնուհետև մեկ այլ բարեկամի տուն, մինչև ավարտեցին»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գյուղի վիճակն այսպես է ներկայացրել համայնքի ղեկավարը նշելով, որ մարդիկ գյուղից հեռանում են անվերադարձ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր