Արեգ Գրիգը՝ թատրոնում լրագրություն դասավանդող գրաֆոմանը
Գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/gevorget?fb_dtsg_ag=AdxPTe9_nvuwtzi9luR401vnSCn-m9jei2GM637YnQYbfw%3AAdz72LuNpCu2Jvy6pYTDbf9Oo_WZp0MN8c0cWEk0mBvKCA]էջում [/url] գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.
«Մոտ հինգ տարի առաջ, երբ ես «Ժամը» լրատվականի խմբագիրն էի, Արեգ անունով մի տղա փորձ էր անում լուրերի մեկնաբան դառնալ և այդ փորձերի ընթացքում օրը երկու անգամ զանգում էր ինձ, որ բարեխոսեմ իր համար, ու խնդրում մի այնպիսի ձայնով, ասես ես իր ամենամոտ ու վերջին բարեկամն էի: Չգտնելով իր տեղը հեռուստատեսությունում՝ ընտրեց հայ գրականության անդաստանը (չգիտես ինչու մարդկանց թվում է, որ հայ գրականությունը խոպան է): Բայց Արեգն այնքան անտաղանդ էր, որ որպես գրական կեղծանուն ընտրեց իր սերնդակից ամենից լավ ու ամենահայտնի գրողներից մեկի անունը՝ Գրիգ: Մի որոշ ժամանակ Ֆեյսբուքում «ցպնելով» իր պոեզիան՝ արդեն Արեգ Գրիգը որոշեց, որ պետք է գիրք հրատարակի ու էլի հիշեց ինձ: Տղան ուզում էր ոչ թե միայն գրախոսություն, այլև մի տեքստ, որը կընդգրկեր իր գրքում (այսինքն՝ բնականաբար գովերգություն): Ես մերժեցի, քանի որ նախ՝ իր գրածում չկա պոեզիա, երկրորդ՝ սույն անձնավորությունը, մինչ Արեգ Գրիգ դառնալը, Ֆեյսբուքում տառասխալներով էր գրում (ահա մի պահպանված ապացույց՝ [url=https://blognews.am/arm/news/97182/]https://blognews.am/arm/news/97182/…[/url] ): Հերթական մերժումը ստանալուց հետո Արեգը չմոռացավ սրտի խորը կսկիծը և մոտ տասը օր առաջ մի հրաշալի հնարավորություն տեսավ հին ցավերը մորմոքելու, ինչպես նաև օճառվելու: Մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ Արեգի հաջորդ քայլը լինելու է ինչ-որ մի տեղ եթեր խնդրելը:
Այժմ բուն պատմությունը․ մոտ տասը օր առաջ մի գրառում էի արել, որով կարծիք էի հայտնել, թե Նիկոլ Փաշինյանը սխալ է կիրառել «տալիս» բայը: Հետո հասկացա, որ գրառումս կարող է վերածվել «վակխանալիայի», ու քանի որ Հայաստանում չէի, ինտերնետի խնդիր ունեի ու մի քիչ էլ կասկածեցի գրածիս ճշմարտացիությանը, գրառումս անտեսանելի դարձրի, մինչև հասնեմ Երևան ու ճշտեմ լեզվական կանոնը:
Երեկ իմ ընկերներից մեկն ուղարկեց մի հղում, որտեղ սույն Արեգը տասը օր առաջ մի բոցաշունչ գրառում էր կատարել իմ դեմ, որի տակ իմ ու հատկապես իմ ազգանվան մասին տհաճ գրառումներ էին կատարվել: Վախկոտը ինձ չէր նշել գրառման մեջ, թեև ինչպես հասկացաք, և հեռախոսահամարս ունի, և մեսենջերով է խնդրանքներ գրել: Գրառումը տեսնելուց հետո փորձեցի տակը պատասխանել, բայց պատասխաններս շատ արագ անհետանում էին:
Հիմա ամենակարևորը․հարգելի Արեգ Գրիգ, ինչքան էլ քեզ մեջտեղից ճղես, քաղաքական երանգներ հաղորդես քո խղճուկ ես-ին, միևնույնն է, դու չես նկատվելու և ոչ էլ պոետ ես դառնալու․․․․
Հ․Գ․ - Ինչ վերաբերում է լեզվական խնդրին, «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» Ե՜վ հարգարժան Դավիթ Գյուրջինյանը, և մեծարգո Yuri Avetisyanն ասացին, որ կա նման ձև, թեև քիչ է կիրառելի: Ձևն ընդունելի է համարվում նաև «Հայրենագիտական բառարանում», թեև մոտ 1000 կիրառությունների մեջ երկու անգամ է հանդիպում (Առավոտյան հրաժեշտ տալիս ասաց, Լեւոն Աբրահամյանը ցուցմունք տալիս սենսացիոն հայտարարություններ արեց)»։