2217 դիտում
12:21 05-06-2017
Մենք պետք է ցանկացած հարցում սատար կանգնենք բանակին. Արցախի վարչապետը՝ «Ռազմական լրագրություն» դասընթացի մասնակիցներին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին ընդունել է «Ռազմական լրագրություն» խորագրով դասընթացի ունկնդիրներին՝ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի բաժինը։
Ողջունելով լրագրողներին՝ վարչապետը կարևորել է բանակ-հասարակություն կապի ամրապնդումը և բարձր գնահատել լրագրողների դերը ռազմական ոլորտն առավել գրագետ լուսաբանելու, հասարակության շրջանում զինված ուժերում ընթացող բարեփոխումները, հայկական բանակի մարտունակության բարձրացմանը միտված քայլերն ու նախաձեռնությունները ճշգրտորեն ներկայացնելու գործում:
«Մենք պետք է ցանկացած հարցում սատար կանգնենք բանակին, լինենք բանակում և համարենք նրա զինվորը, քանի որ այն մեր ապագա հաղթանակների և հաջողությունների գրավականն է»,- ասել է Ա.Հարությունյանը:
ԱՀ կառավարության ղեկավարը անդրադարձել է ապրիլյան պատերազմի հետևանքներին և արժևորել Արցախի համար դժվարին այդ ժամանակահատվածում ողջ հայության համախմբվածությունը:
Հանդիպմանը, պատասխանելով լրագրողների տարաբնույթ հարցերին, վարչապետն անդրադարձել է Արցախում իրականացվող տնտեսական խոշոր նախագծերին և պարզաբանումներ տվել արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
118295 դիտում
20:52 23-11-2017
26-ամյա երիտասարդ տղայի կյանքը կախված է 1 մարդուց և այդ մեկ մարդը Դուք եք. եկեք սատար կանգնենք նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1063 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
832 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
913 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ