3778 դիտում
22:49 28-08-2018
Ազատ դեմոկրատներ կուսակցությունն ավագանու ընտրություններին չի մասնակցի
Այսօր տեղի է ունեցել Ազատ Դեմոկրատներ կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես անդրադարձ է կատարվել Երևանի ավագանու ընտրություններին կուսակցության մասնակցության նպատակահարմարության խնդրին։ Այս մասին ասվում է Ազատ Դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունում:
Ամփոփելով կուսակցության վարչության նախորդ նիստերի և կուսակցության Երևանի տարածքային կառույցների հետ անցկացված քննարկումները՝ Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին՝ հաշվի առնելով ներքոնշյալ հանգամանքները.
Երևանի ավագանու ընտրությունները, որը թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ում կայանալիք առաջին ընտրական գործընթացն է և փաստացիորեն նախորդելու է ԱԺ արտահերթ ընտրություններին, մեր գնահատմամբ, ընթանալու է բոլորովին այլ քաղաքական տրամաբանության շրջանակներում և դրա քաղաքական նշանակությունն էլ այլ է լինելու։ Ստեղծված իրավիճակում այդ ընտրությունները Հայասանում սկիզբ առած փոփոխությունների ընթացքի մի մասն են, սակայն այս ընտրություններով չէ, որ հանգուցալուծվելու է Հայաստանում իշխանափոխության գործընթացը։
Աջակցելով մեր երկրում սկսված փոփոխություններին, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը համարում է, որ Հայաստանում ՀՀ քաղաքացիների իշխանության հաստատման համար ամենակարևոր քաղաքական գործընթացը լինելու է առաջիկայում կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները, որի ընթացքն ու արդյունքներն են դառնալու ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդման և բարեփոխումների իրականացման անհրաժեշտ երաշխիքը։
Ուստի, հաջողություն մաղթելով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունն հայտարարում է, որ կենտրոնացնելով իր ողջ ներուժը՝ սկսում է պատրաստվել ԱԺ արտահերթ ընտրություններին և առաջիկայում հանդես կգա նոր նախաձեռնություններով և ՀՀ քաղաքացիներին կներկայացնի Հայաստանի զարգացման իր տեսլականը։
Նմանատիպ նյութեր
1314 դիտում
20:25 12-03-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
913 դիտում
16:06 04-02-2025
Իննա Թորգոմյանը նշանակվել է Կիպրոսում ՀՀ դեսպան
883 դիտում
15:39 04-02-2025
Պարոն Ավինյանը մանիպուլացնում է ու հատուկ մոլորեցնում մարդկանց. Հայկ Մարության