ՊՆ վարչական համալիրում շարունակվում են հավաք-պարապմունքները
ՊՆ վարչական համալիրում նախօրեից մեկնարկած հավաք-պարապմունքի ընթացքում այսօր դասախոսությունով հանդես են եկել ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավարման վարչության պետ, գ/մ Գենադի Տավարածյանը, նույն վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Առուստամյանն ու վարչության ավագ սպա, գնդապետ Արթուր Զախրաբեկյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բանախոսներն անդրադարձել են պետության պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերին, այդ գործընթացը կարգավորող օրենքներին և սահմանադրության համապատասխան կետերին, ինչպես նաև ներկայացրել են պետական միասնական կառավարման համակարգի՝ խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման հիմնադրույթները:
Անդրադարձ է կատարվել ժամանակակից պատերազմների բնույթին և ռազմական գործողությունների վարման եղանակներին: