211652_close_icon
views-count16434 դիտում article-date 16:16 28-08-2018

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Ախթալայի տներից մեկում հրդեհ է բռնկվել. մասամբ այրվել է տանը բնակվող 3 ընտանիքների գույքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 27-ին, հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ախթալա քաղաքի թիվ 1 տանը հրդեհ է բռնկվել և հարկավոր է հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են ժամանել Ալավերդու թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով և Օձունի հենակետից՝ 1 մարտական հաշվարկ՝ հրամանատար Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն: Փրկարարները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել նշված տանը բնակվող 3 ընտանիքների գույքը, սակայն այն մասամբ այրվել է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր