211652_close_icon
views-count8431 դիտում article-date 19:12 27-08-2018

Կոչ ենք անում չսրել իրավիճակը և ԶԼՄ-ներին տրվող իրարամերժ տեղեկություններով չփորձել թյուրիմացության մեջ գցել հասարակությանը. ՀՀ ոստիկանություն

Որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Ամուլսարի հանքին հարակից տարածքներում օգոստոսի 27-ին միջադեպ է տեղի ունեցել, ընդհարվել են Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիները և «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն ու կողմնակիցները։ Հայտնում ենք, որ ոստիկանությունը ծառայություն է իրականացնում տեղում: Ոստիկանությունում կողմերից ստացվել են տարաբովանդակ ահազանգեր ու հաղորդումներ, որոնք քննարկման առարկա կդառնան, և ցանկացած իրավախախտման կտրվի իրավական գնահատական: Կողմերին կոչ ենք անում չսրել իրավիճակը, ինչպես և ԶԼՄ-ներին տրվող իրարամերժ տեղեկություններով չփորձել թյուրիմացության մեջ գցել հասարակությանը: [b]ՀՀ ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր