211652_close_icon
views-count1417 դիտում article-date 16:56 27-08-2018

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում միաբաններ են նշանակվել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ: Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, հոգեշնորհ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանը, ազատվելով Լեհահայոց հոգևոր հովվի պարտականություններից, ծառայության է կոչվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում` որպես Ժառանգավորաց վարժարանի տեսուչ՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքի իշխանության ներքո: Հոգեշնորհ Տ. Ներսես աբեղա Հարությունյանը ազատվել է Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, իր հոգևոր սպասավորությունը կշարունակի Լեհաստանում` որպես Լեհահայոց հոգևոր հովիվ:

Նմանատիպ նյութեր