Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթանում է սուրբ մյուռոնի օրհնության արարողությունը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս պահին ընթանում է Մյուռոնօրհնեքի արարողությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի ժամանակներից ի վեր Սուրբ օրհնությունը վերապահվում է միայն Եկեղեցու նվիրյալ հովվապետին` Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Սրբազան արարողությանը ներկա լինելու համար այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են ժամանել Հայաստանի տարբեր քաղաքներից մարդիկ, Սփյուռքի տարբեր թեմերից ուխտագնացներ: Մասնակցում են Քույր Եկեղեցիների ներկայացուցիչները:
«Սիրելիներ, արժեվորենք մեր մյուռոնը: Արժևորենք այն իբրև շաղախ ազգային միասնության, որպեսզի կարող լինենք փարատել հոգսերն ու նեղությունները: Այսօր, երբ աշխարհը լի է կյանքեր խլող հակամարտություններով, հատկապես Մերձավոր Արևելքում, ուր նաև կորուստներ են կրում մեր ժողովրդի որդիները, հրամայական է ամուր միասնականությամբ զորացնել մեր հայրենիքը, որ լինի ապավենը մեր ժողովրդի, խաղաղ ու ապահով կյանքի և ոգեշնչող ուժը ազգային զարթոնքի», -իր ելույթում նշել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը: