Նախօրեին Ուֆայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռուսական էստրադայի կարկառուն դեմքերից Սոֆյա Ռոտարուն։ Այդ մասին հայտնել է Ufa1 պորտալը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ տեղեկությունների՝ երգչուհին վատ է զգացել կորպորատիվ ելույթի ժամանակ և նրան շտապ հոսպիտալացրել են։
Այսօր Ռոտարուն հաստատել է հիվանդանոց տեղափոխվելու մասին լուրերը և Instagram-ի իր էջում գրառել. «Այո, երեկ որոշակի խնդիրներ են առաջացել առողջության հետ կապված»։
Նա շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին՝ աջակցության ու հոգատարության համար և հավելել, որ այժմ լավ է զգում։