211652_close_icon
views-count43320 դիտում article-date 11:35 25-08-2018

Արարատի մարզում 42-ամյա վարորդը Range Rover-ով վրաերթի է ենթարկել քոլեջի 16-ամյա ուսանողուհուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մազրում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 42-ամյա Լարիսա Ռաֆաէլյանը իր վարած Range Rover մակնիշի 50 ՏՕ 006 համարանիշի ավտոմեքենայով Մրգավետ գյուղի Արտաշատյան խճուղու սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 16-ամյա Նորա Խաչատրյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն, այնուհետև կատարվածի մասին տեղեկացրել է իրավապահներին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված երեխան սովորում է Երևանի քոլեջներից մեկի 2-րդ կուրսում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր