«Մանչեսթեր Սիթին» հրատապ Հոլանդիայից վերադարձրել է 19-ամյա դարպասապահ Մուրիչին
«Մանչեսթեր Սիթին» հրատապ կարգով վերադարձրել է դարպասապահ Արիյանետ Մուրիչին, որը մինչ այդ վարձակալվել է հոլանդական ՆԱԿ-ի կողմից:
Այդ որոշումը պայմանավորված է «Սիթիի» երկրորդ դարպասապահ Կլաուդիո Բրավոյի վնասվածքով, որը կարող է մի քանի ամիս բաց թողնել:
Մուրիչը ՆԱԿ էր տեղափոխվել հուլիսի վերջերն և արդեն հասցրել է Հոլանդիայի առաջնությունում 1 խաղ անցկացնել:
«Մանչեսթեր Սիթիի» սեփականատերերի բոլոր ֆուտբոլային նախագծերը կառավարող City Football Group ընկերությունը խոստացել է ՆԱԿ-ին օգնել՝ նոր դարպասապահ ձեռք բերելու հարցում:


