40096 դիտում
15:59 11-10-2016
Հոլանդիայից ժամանած ամուսիններն առաջնագիծը պահող առյուծ զինվորներին փոխանցեցին դիտարկման համար կարևոր հեռադիտակներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանական ճիվաղները ոտնձգություն կատարեցին Արցախի սահմանների նկատմամբ ու ստացան արժանի հակահարված Արցախի պաշտպանության բանակի սպաների և 18-20 տարեկան առյուծ զինվորների կողմից, ողջ հայությունը ցնծությամբ ընդունեց մեր առյուծ զինվորների քաջարի ու հերոսական հաղթանակները։
Քառօրյա պատերազմի օրերին և դրանից հետո հայությունը օգնության ձեռք մեկնեց (ինչով կարող էր) սահմանն անառիկ պահող զինվորին, սպային, կամավորականին ու երկրապահին։
Օրեր առաջ Հոլանդիայից Երևան էին ժամանել ամուսիններ Սամվել և Վարսիկ Սիմոնյանները, ովքեր առաջնագիծը պահող զինվորներին են փոխանցում դիտարկման համար հեռադիտակներ։ Առաջիկա 1 շաբաթվա ընթացքում հեռադիտակները կփոխանցվեն առաջնագիծ՝ հերոս առյուծ զինվորներին, ինչը նրանց շատ անհրաժեշտ է։
Ամուսինները չէին ցանկանում, որպեսզի այդ մասին բարձրաձայնվեր՝ ասելով. «Հետագայում մեր զինվորներին մեծ քանակի ենք հեռադիտակներ հանձնելու, քանի որ հենց նրանց շնորհիվ է, որ թշնամին արժանի հակահարված է ստացել ու կստանա, եթե նորից շարունակի խախտել խաղաղությունը»։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+