211652_close_icon
views-count4241 դիտում article-date 10:12 23-08-2018

Հայաստանում գնալով նվազում է ցորենի բերքատվությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում գնալով նվազում է ցորենի բերքատվությունը, դրա հետևանքով՝ ինքնաբավության մակարդակը: «Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեի տվյալներից տեղեկացավ, որ 2017 թ.-ի ընթացքում Հայաստանում գյուղացիները նախորդ տարվա համեմատ 171 հազար տոննայով ցորեն քիչ են հավաքել: Նկատենք, որ ցորենի բերքատվությունը 2011 թվականից սկսած աճել է 2015 թվականը ներառյալ, բայց 2016-ից սկսած այն նվազել է: Իսկ ահա անցած տարի, 2016 թվականի համեմատ, ցորենի բերքատվությունը մոտ 50 տոկոսով նվազել է: Եթե 2016-ին մեր հողօգտագործողները հավաքել են 350 հազար 400 տոննա ցորեն, ապա 2017-ին՝ 176 հազար 400 տոննա: Պահանջարկը բավարարելու համար վերջին տարիներին ՀՀ -ն ցորեն հիմնականում ներկրում է ՌԴ-ից:»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր