5692 դիտում
20:46 22-08-2018
ՀՀ կառավարությունը տնտեսության զարգացման լոկոմոտիվի դերում տեսնում է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկրի տնտեսության լոկոմոտիվի դերում տեսնում է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում: «Խոսքը վերաբերվում է բարձր տեխնոլոգիական արտադրանքին: Հայաստանում այդպիսի ներդրումային հետաքրքրություններ արդեն իսկ կան: Մենք ցանկանում ենք, որ այդ ներդրումներն ակտիվանան: Այսօր Հայաստանում բարձր տեխնոլոգիական արտադրանքի ակտիվություն կա: Օրինակ` ես այսօր եղա Ջրվեժում գտնվող «Ինժեներական քաղաք»-ի տարածքում, որտեղ ականատես եղա, թե ինչ արտադրանք կա և կառավարության խնդիրն է խթանել այդ արտադրանքը»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հետաքրքրություն կա Հայաստանում արևային էներգիայի պանելների արտադրանք սկսելու համար՝ շեշտելով, որ սա ևս շատ կարևոր է, քանի որ արևային էներգետիկան էներգետիկ ոլորտի ամենահզոր ճյուղերից մեկն է լինելու: «Ես տեղյակ եմ, որ հետաքրքրություն կա նաև Հայաստանում հեռուստացույցի և կենցաղային այլ տեխնիկայի արտադրություն սկսելու և այսպես շարունակ: Մենք պատկերացնում ենք, որ Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական երկիր, ինչը իր հերթին նախադրյալներ կսկսի ռազմարդյունաբերության զարգացման համար»,- մանրամասնեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացումը ենթադրում է նաև բարձր վճարվող աշխատատեղերի ստեղծում, ինչը ևս շատ կարևոր է:
Հայաստանի տնտեսության զարգացման համար վարչապետը կարևոր է համարում նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Նա շեշտեց, որ հիմա աշխարհում շատ արագ զարգանում են բիոտեխնոլոգիաները՝ ընդգծելով, որ մեր շատ հայրենակիցներ տարբեր երկրներում գործունեություն են ծավալում բիոտեխնոլոգիաների ոլորտում: Վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը կոչ է անում մեր հայրենակիցներին իրենց ընկերությունների դուստր ձեռնարկություններ բացել Հայաստանում:
Նմանատիպ նյութեր
2730 դիտում
14:24 31-08-2019
Մշակվող արդյունաբերությունը պետք է դառնա երկրի տնտեսության կարևոր հենասյուներից մեկը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
931 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան
628 դիտում
22:42 22-01-2025
Փետրվարի 1-ից շարունակելու ենք բոյկոտել, պետք է ուժի մեջ մնա մինչև 100 դրամ տարբերակը. Մարության
1810 դիտում
22:19 22-01-2025
Սուրեն Մանուկյանն ազատվեց կալանքից