26651 դիտում
12:16 22-08-2018
Ի սկզբանե ճիշտ եմ համարել Վալերի Օսիպյանի ոստիկանապետ նշանակելու վարչապետ Փաշինյանի որոշումը. Մենուա Հարությունյան
Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Լինելով Փաշինյանի կառավարության բացերն ու թերությունները սուր քննադատներից մեկը՝ ի սկզբանե ճիշտ եմ համարել Վալերի Օսիպյանի ոստիկանապետ նշանակելու վարչապետ Փաշինյանի որոշումը՝ համարելով, որ Օսիպյանը կարող է լինել այն դեմքը , ով պայքարի ողջ ընթացքում կանգնած լինելով պայքարող ժողովրդին դեմ-հանդիման , պաշտպանած լինելով երկրի ներքին անվտանգությունն ու օրենքի տառը՝ հեղափոխությունից հետո կդառնար բարիգատների քանդման, հասարակության մեջ համերաշխության սիմվոլ...
Հայաստանում հակապետական գործունեություն ծավալող , հիմնականում ԱՄՆ-ի շահերը սպասարկող 1in.am-ը տպագրել է հոդված՝ «Օսիպյանն ընդդեմ ոստիկանության. Հայաստանին այսպիսի ոստիկանապետ պետք չէ» վերնագրով՝ սույն հոդվածում ներկայացնելով անհեթեթ և կողմնակալ դիրքորոշումներ:
Միայն այն փաստը , որ հակապետական գործունեություն ծավալող կայքը քննադատում է մեր երկրի ոստիկանապետին՝ արդեն իսկ հիմք է ինձ համար վստահ լինելու, որ Վալերի Օսիպյանը ծառայում է իմ պետության շահերին և պետականությանը ..
«Սասնա ծռերի» ահաբեկչության օրերին Օսիպյանը պատանդի կարգավիճակում չէր հայտնվել այն պատճառով, որ ինքն էլ էր գտնվում ՊՊԾ գնդում , այլ՝ որպես ոստիկանության սպա՝ դրսևորել է խիզախություն, երբ տեղեկանալով պատահածի մասին՝ շտապել էր իր ընկերներին օգնության, փորձել բանակցել, որի արդյունքում «ծռերը» խախտելով բարոյական բոլոր նորմերը՝ բանակցելու շտապող գնդապետին գերի էին պահել իրենց մոտ, բայց ի պատիվ Օսիպյանի՝ նա գերությունից ազատվեց միայն իր ոստիկան ընկերների հետ միասին:
Փորձել ներկայացնել, որ «ծռերը» նսեմացրել կամ վիրավորել են Օսիպյանին՝ կարող է անել միայն Հայաստանում օտար պետության շահերը սպասարկողը, քանզի իրականում այդ օրերին Օսիպյանի պահվածքը միմիայն հայրենասեր և պետական մտածողությամբ օժտված հայ ոստիկանի, Հայաստանի հպարտ քաղաքացու պահվածք էր...
Այն, որ այսօր արդեն ոստիկանապետ Օսիպյանը հրապարակային գնահատականներ չի հնչեցնում և որակումներ չի տալիս «Սասնա ծռերի» գործողություններին, դատարանի կողմից նրանց կալանքը փոխելու որոշումներին՝ ևս խոսում է օրենքի տառին ծառայելու Օսիպյանի մտածողության մասին , երբ ոստիկանապետը ոչ թե փորձում է անձնական վրեժ լուծել իր զինակից ընկերներին սպանելու , իրեն պատանդ պահելու համար, այլ՝ դիրքորոշում է հայտնում չմիջամտելու արդատ դատավարությանը , չմիջամտելու հասարակական կարծիքի ձևավորմանը , քանզի պարզից էլ պարզ է, որ որևէ ոստիկան, առավել ևս՝ ոստիկանապետ, չի կարող ՊՊԾ գնդի գրավման գործողություններին և 3 ոստիկանների մահվան պատճառ դարձած մարդկանց նորմալ վերաբերվել:
Նաև ուզում եմ ընդգծել , որ Օսիպյանը ոստիկանապետ դարձավ բարդագույն իրավիճակում՝ հետհեղափոխական լարված, էմոցիոնալ իրավիճակում , երբ հասարակության տարբեր հատվածներ կարող էին գնալ բախումների , կարող էր ավելանալ իրավիճակից օգտվողների, հանցագործություններ կատարել ցանկացողների թիվը և նման իրավիճակում ստանձնելով երկրի ներքին անվտանգության պահպանման թիվ մեկ պատասխանատուի գործը՝ Վալերի Օսիպյանը մեծ հաշվով իր առջև դրված խնդիրը կատարում է պատվով , որի ապացույցն է, որ հետհեղափոխական շրջանը Հայաստանն անցնում է առանց ցնցումների:
Իսկ թե ինչու է հակապետական , հակահայաստանյան գործունեությամբ զբաղվող 1in.am-ը փորձում վարկաբեկել Հայաստանի ոստիկանապետին՝ պատասխանը պարզ է՝ Վալերի Օսիպյանը ծառայում է մեր պետության շահերին և ցավեցնում 1in.am-ի տիրակալներին, միգուցե նաև՝ ներքին ...
Նմանատիպ նյութեր
1654 դիտում
14:36 04-03-2014
Մրցավարը չեղյալ է համարել 11 մետրանոց նշանակելու իր որոշումը. տեսանյութ
Այս բաժնից
841 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
952 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
682 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին