211652_close_icon
views-count3638 դիտում article-date 22:12 20-08-2018

Երևանի կենդանաբանական այգում վերսկսում են հաշմանդամություն ունեցող երեխաների համար հիպոթերապիայի պարապմունքները

Երևանի կենդանաբանական այգին վերսկսում է հաշմանդամություն ունեցող երեխաների համար հիպոթերապիայի պարապմունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կենդանաբանական այգին շարունակում է իր ձիարշավարանում հաշմանդամություն ունեցող երեխաների համար հիպոթերապիայի անվճար սեանսներ կազմակերպելու ավանդույթը, և իր ֆեյսբուքյան էջում հայտարարում, որ հիպոթերապիայի անվճար սեանսներին մասնակցելու համար պետք է ներկայացնել երեխայի (8-18 տարեկան) հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթ, բժշկի համապատասխան ցուցումը, ցուցումը տվող բժշկի կապի տվյալները (հեռախոսահամար, մասնագիտական գործունեության հասցե): «Փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել Երևանի կենդանաբանական այգու գիտամեթոդական բաժին: Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել +374 98 85-70-92 կամ գրել [email protected] էլ. փոստին: Խիստ հազվադեպ պարագայում, կախված առկա ֆիզիկական խնդրի բարդությունից, Կենդանաբանական այգու մասնագետը կարող է մերժել հայտը՝ երեխայի անվտանգության նկատառումներից ելնելով»,- նշված է գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր