211652_close_icon

Լենինգրադի մարզում 29-ամյա հայ երիտասարդ է սպանվել

views-count15419 դիտում article-date 15:06 20-08-2018
Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է [url=https://piter.tv/event/Vo_Vsevolozhskom_rajone_ohotnik_zastrelil_kavkazca_/]Piter.tv[/url]-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ՀՀ քաղաքացու են սպանել։ Դեպքը տեղի է ունեցել ուշ գիշեր՝ Ռախյա ավանի մերձակայքում։ 29-ամյա հայի հետ վիճելուց հետո 45 տարեկան տեղացին կրակել է նրան ТОЗ-120 որսորդական հրացանից։ Ոստիկանությունը ձերբակալել է կրակողին և առգրավել գրանցված զենքը։ Հայ երիտասարդը մահացել է շտապօգնության ավտոմեքենայում։ Միջադեպի հանգամանքները պարզվում են։

Նմանատիպ նյութեր