211652_close_icon

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ

views-count5323 դիտում article-date 18:41 19-08-2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից, հեռագրում մասնավորապես ասվում է․ «Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում անվանի դիվանագետ և հմուտ քաղաքական գործիչ Քոֆի Անանի մահվան կապակցությամբ, ով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնել էր բավականին բարդ ժամանակահատվածում։ Մարդասիրական արժեքներին նրա նվիրվածությունն ու խնդիրները խորությամբ ընկալելու նրա ունակությունը անհերքելի նշանակություն ունեցան մարդու իրավունքների առաջ մղման հարցում՝ միաժամանակ ամրապնդելով Միավորված ազգերի կազմակերպության դերը։ Սա մեծ կորուստ է միջազգային հանրության և Միավորված ազգերի ընտանիքի համար»։

Նմանատիպ նյութեր