Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանn իր ցավակցությունն է հայտնել` ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան կապակցությամբ ։
ՀՀ արտգործնախարարը իր թվիթերում կատարել է հետևյալ գրառումը.
«Խորապես ցավ եմ ապրում՝ լսելով Քոֆի Անանի մահվան լուրը: Նա մեծ ժառանգություն է թողել ՄԱԿ-ում բազմակողմանի, ակտիվ և պատասխանատու աշխատանքի ընթացքում:
Անգնահատելի է նրա ներդրումը ցեղասպանությունների կանխարգելման գործում ՄԱԿ-ի դերակատարումն ոամրապնդելու հարցում»,- գրել է Զոհրաբ Մնացականյանը: