Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողովի նախագահը Տիգրան Ավինյանն է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հանձնաժողով: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Որոշմամբ առաջարկվել է հանձնաժողովին մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը մշակել և ՀՀ վարչապետին ներկայացնել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը:
Հանձնաժողովի նախագահն է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: