211652_close_icon
views-count57719 դիտում article-date 11:39 18-08-2018

Կենտրոնի ոստիկանները տաք հետքերով հանցանքի վայրում բռնել են բանկոմատը թալանող ՌԴ քաղաքացուն. նրա մոտ հայտնաբերվել է 15 մլն դրամ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 17-ին, Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Պապյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Մաշտոցի պողոտայի փակ շուկայի հարևանությամբ գտնվող «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին պատկանող բանկոմատից գումար հափշտակելու պահին բռնել և Ոստիկանություն են բերման ենթարկել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ բերման ենթարկվածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ժամանակավորապես Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում բնակվող 20-ամյա Դանիել Չիրիզավինն է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է մոտ 15 մլն ՀՀ դրամ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նշված գումարը նա հափշտակել է Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում տեղադրված «Կոնվերս բանկ»-ի բանկոմատից: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Գոշ Հովհաննիսյանի որոշմամբ ՀՀ քր. Օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կասկածյալ Դ. Չիրիզավինը քննիչի որոշմամբ՝ ձերբակալվել է: Ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ նա միայնակ չի գործել, և նա ունի հանցակից ընկերներ: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր