211652_close_icon

Կոնգոյում Էբոլա վիրուսի պատճառով մահացածների թիվը հասել է 42-ի

views-count2756 դիտում article-date 23:32 16-08-2018
Կոնգոյի հանրապետությունում արդեն 42 մարդ է մահացել Էբոլայի վիրուսի տարածման պատճառով, գրում է [url=https://www.nation.co.ke/news/africa/Ebola-Double-nightmare-eastern-DRC/1066-4714552-1112bknz/]Daily Nation[/url]-ը։ Վտանգավոր վիրուսը արագորեն տարածվում է երկրի տարածքում, բժիշկներն արդեն ֆիքսել են վարակման 66 դեպք։ Կոնգոյի առողջապահության նախարարության տվյալներով՝ մահացածների թիվը 42 է։ Հայտնի է, որ տեղի բնակիչները փորձում են լքել իրենց տները, սակայն վիրուսի տարածման շրջաններում ժամանակավորապես արգելվել է մարդկանց տեղաշարժն առանց նախնական բժշկական ստուգումների։ Նման կերպ իշխանությունները փորձում են կանխել վիրուսի տարածումը հարևան շրջաններ։

Նմանատիպ նյութեր