211652_close_icon
views-count2397 դիտում article-date 15:41 16-08-2018

Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավոր կանջատվեն

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով օգոստոսի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգի աշխատանքը նախ մասամբ կսահմանափակվի, իսկ ժամկետի ավարտին մոտ՝ ամբողջությամբ կդադարեցվի: [b] ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր