Սեպտեմբերի 19-ից սկսվում են Երևանի հեռուստաաշտարակի ներկման աշխատանքները. խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ հեռուստաաշտարակի հարակից տարածքներով երթևեկելուց
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-ից սկսվում են Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի ներկման աշխատանքները:
Աշխատանքների իրականացման ընթացքում տրանսպորտային միջոցների աղտոտումից խուսափելու նպատակով առավոտյան ժամը 07:30-ից մինչև երեկոյան ժամը 18:00-ն հորդորում ենք հնարավորինս ձեռնպահ մնալ հեռուստաաշտարակի հարակից տարածքներով, մասնավորապես, Գ. Հովսեփյան փողոցով երթևեկելուց:
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]