211652_close_icon
views-count2467 դիտում article-date 15:54 13-08-2018

911-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 607 դեպք, որից 346-ը՝ արտակարգ

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 6-ց 12-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 607 դեպք, որից 346-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 193 կենցաղային կանչ, 253 հրդեհ, 59 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 60 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 3 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 1 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 3 տրանսպորտային միջոց: Գրանցվել է օձերի հայտնաբերման 22 դեպք: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 15 դեպք, որի հետևանքով տուժել է 15 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: [img]http://st0.shamshyan.com/editor/0359632001534161337879365.jpg[/img]

Նմանատիպ նյութեր