Յուրգեն Կլոպ. Եթե հրավիրեն Գերմանիայի հավաքական, կմտածեմ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ դեմ չէր լինի ղեկավարել Գերմանիայի հավաքականը:
«Եթե Գերմանիայի հավաքական ինձ հրավիրի աշխատելու և ես ազատ լինեմ, ապա կմտածեմ այդ մասին, սակայն հենց հիմա այդ մասին չեմ մտածում: Ներկա պահին ես «Լիվերպուլի» առջև առաջիկա չորս տարիներին պարտավորություններ ունեմ:
Սա ասում եմ ոչ թե այն պատճառով, որ Գերմանիան Ռուսաստանում աշխարհի առաջնությանը վատ հանդես եկավ: Պարզապես այս պահին ես անհասանելի եմ», ասել է Կլոպը: