211652_close_icon

Լոռեցի մտավորականները ոգևորությամբ ընդունեցին Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3812 դիտում article-date 11:14 13-08-2018
Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը ներկայացվեց Վանաձորում՝ Լոռու մարզային գրադարանում: Լոռեցի մտավորականները մեծ ոգևորությամբ ընդունեցին «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից լույսընծայած գիրքը: «Քըրք Քըրքորյանը շատ սիրված էր հայ ժողովրդի կողմից: Քըրքորյանի նման մարդիկ մենք շատ քիչ ենք ունեցել: Նա իր բնույթով շատ համեստ մարդ էր, և իրեն երբեք չի գովազդել: Մեր ժողովուրդն այդքան էլ լավ չի ճանաչում նրան: Սակայն այս գիրքը կարդալով մարդիկ կհասկանան, կտեսնեն, թե իսկապես ո՞վ է եղել Քըրքորյանն ու ի՞նչ է արել: Ես շատ եմ ցանկանում, որ մեր ազգն ավելի լավ ճանաչի Քըրքորյանին, իմանա նրա մասին»,- շնորհանդեսի ընթացքում նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանը: Նա ներկաներին պատմեց նաև հրատարակչության գործունեության մասին, ինչպես նաև տեղեկացրեց, որ այս տարի «Էդիթ Պրինտ»-ը տոնում է ստեղծման 25-ամյակը: Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսած և արդեն իսկ բեսթսելեր դարձած «Խաղացողը» գրքի հեղինակը Ուիլյամ Չ. Ռեմփելն է: Գրքի թարգմանիչներն են Ալինա և Աննա Միրզոյանները: ՀՀ գրողների միության նախագահության անդամ, Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանն իր խոսքում առանձնահատուկ ընդգծեց, որ Հայաստանի ազգային հերոս Քըրքորյանը շատ բան է արել Հայաստանի համար: «Ես 15-20 րոպեում ծանոթացա գրքի սկզբնական մասին, ծանոթացա ոճին, շարադրանքին: Զգացվում է, որ գիրքը պրոֆեսիոնալ գրող է գրել: Իսկ «Էդիթ Պրինտ»-ի կողմից էլ արժանվույն է պահպանվել տպագրական որակը: Քըրքորյանը հսկայական գործ է արել, նա արժանի է մեծարանքի բոլոր սերունդների կողմից: Նա շատ լավ օրինակ է հարուստների ու գործարարների համար, որպեսզի նրանք նույնպես իրենց հնարավորություններն օգտագործեն և ներդրումներ անեն, և օգնեն Հայաստանին»,-շեշտեց Միկոյանը: Բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանն էլ ընդգծեց՝ իսկապես արժեքավոր գործ է հրատարակվել: Ըստ մտավորականի՝ այս գիրքը միայն ճանաչողական նշանակություն չունի: Այն նաև դաստիարակող և ուսուցողական կարևորություն ունի: «Գիրքը պատմում է մի մարդու մասին, որը մեր ժողովրդի համար մեծ գործ է կատարել: Նա մեծ գործ է կատարել նաև ամբողջ աշխարհի համար՝ մարդասիրական տեսանկյունից: Քըրքորյանը մեր ազգային հերոսներից մեկն է, բայց դա իրեն բնավ պետք չէ, դա մեզ է պետք՝
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր