211652_close_icon
views-count5259 դիտում article-date 14:07 12-08-2018

Իմ դեմ մահափորձը պատվիրել է Կոլումբիայի նախկին նախագահը. Նիկոլաս Մադուրո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Կոլումբիայի նախկին նախագահ Խուան Մանուել Սանտոսը հրահանգել է օգոստոսի 4-ին իր դեմ մահափորձ իրականացնել: Այդ մասին Վենեսուելայի նախագահը հայտարարել է երկրի պետական հեռուստատեսության [url=http://vtv.mippci.gob.ve/venezuela-inicio-acciones-diplomaticas-para-que-ee-uu-y-colombia-entregen-a-autores-del-magnicidio-frustrado/]եթերում[/url]։ «Իմ քաղաքական և ֆիզիկական սպանությունը նախապատրաստվել է Կասա դե Նարինյոյում (նախագահական պալատում)՝ Բոգոտայում: Դա Խուան Մանուել Սանտոսն է եղել, ով վենեսուելական աջ թևի ընդդիմադիր քաղաքական գործիչների օգնությամբ հրահանգել է ինձ սպանել: Ոչ մի կասկած չունեմ դրա վերաբերյալ»,- հայտարարել է Մադուրոն: Նրա կարծիքով՝ Կոլումբիայի նախկին ղեկավարը գործել է Վենեսուելայի խորհրդարանի ընդդիմադիր անդամ Խուլիո Բորխեսի հետ համատեղ, ով «ստանում է հրահանգները, ռեսուրսները, նյութատեխնիկական ապահովումը, աջակցությունը և ծրագիրը»: Մադուրոն հավելել է, որ իր դեմ մահափորձի մի քանի մասնակիցներ փորձել են թաքնվել Պերուում: «Մենք գիտենք, որ այդ ահաբեկիչների մի մասը մեկնել է Պերու՝ այնտեղ թաքնվելու կամ պաշտպանություն ստանալու համար: Ես կոչ եմ անում Պերուի իշխանություններին բռնել այդ ահաբեկիչներին և փոխանցել նրանց Վենեսուելայի իշխանություններին՝ միջազգային օրենքի համաձայն»,- ասել է երկրի ղեկավարը: Նա հավելել է, որ արդեն հրահանգել է երկրի արտգործնախարարին համապատասխան դիմումն ուղարկել Պերուի իշխանություններին: [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/05/1102431/]Հիշեցնենք[/url], որ օգոստոսի 5-ին Բոլիվարյան ազգային գվարդիայի կազմավորման 81-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ մայրաքաղաք Կարակասում տեղի է ունեցել պայթյուն: Մադուրոն շտապ տարհանվել է, մի քանի զինվորական վնասվածքներ է ստացել: Հիշեցնենք [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/05/1102441/]նաև[/url], որ Մադուրոյի դեմ իրագործված մահափորձի պատասխանատվությունը ստանձնել է վենեսուելական «Ֆլանելե զինվորներ» (Soldados de Franelas) զինված խմբավորումը:

Նմանատիպ նյութեր