Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Օգոստոսի 11-ին, ժամը 03:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին ընկել է և չի կարողանում ինքնուրույն բարձրանալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բնակարանի նախասրահի հատակին հայտնաբերել են Շ. Ա.-ին (ծնված 1935 թ.) և տեղափոխել ննջասենյակ: